Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
14.04.2020 | 00:04
Ովքեր եր­կ­յուղ են կրում Տի­րո­ջից, զանց չեն առ­նի նրա խոս­քե­րը, և ով­քեր սի­րում են նրան, կպա­հեն նրան, կպա­հեն նրա ճա­նա­պարհ­նե­րը։ Ով­քեր եր­կ­յուղ են կրում Տի­րո­ջից, կփնտ­րեն նրա բա­րե­հա­ճու­թ­յու­նը, և ով­քեր սի­րում են նրան, կլց­վեն նրա օ­րեն­քով։ Ով­քեր եր­կ­յուղ են կրում Տի­րո­ջից, նրանց սր­տե­րը պատ­րաստ կլի­նեն Տի­րոջ ա­ռաջ, նրանց ան­ձե­րը` խո­նարհ։ Լավ է Տի­րոջ ձեռքն ընկ­նենք, և ոչ թե` մարդ­կանց, քան­զի ինչ­պես նրա մե­ծու­­թյունն է, այն­պես էլ` նրա ո­ղոր­մա­ծու­թ­յու­նը։
Սի­րա­քի ի­մաս­տու­թ­յու­նը 2. 18-23
Դիտվել է՝ 5408

Մեկնաբանություններ